Օգտակար խորհուրդներ
Սխալներ, որ թույլ են տալիս ցնցուղ ընդունելիս. news.am
Ցնցուղ ընդունելիս մարդիկ բավականին հաճախ սխալներ են թույլ տալիս, որոնք վնաս են հասցնում առողջությանը: Բրիտանական The Daily Mail տաբլոիդը հարցում է անցկացրել փորձագետների շրջանում, ովքեր պատմել են, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ցնցուղ ընդունելիս տարածված սխալները եւ ինչպես կարելի է խուսափել դրանցից:
Ամեն օր ցնցուղ ընդունել եւ երկար կանգնել դրա տակ
Կալիֆորնիայի համալսարանի Մաշկաբանության բաժանմունքի (ԱՄՆ) մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց հաճախ լվացվելն օգտակար չէ, քանի որ այն խախտում է մաշկի բնական միկրոֆլորան: Դրա մակերեւույթից լվացվում են նաեւ օգտակար մանրէները, որոնք պաշտպանում են վարակներից եւ մաշկի բորբոքման ռիսկն աճում է:
Բացի այդ, Մարիա թագուհու համալսարանի Բժշկության եւ ատամնաբուժության դպրոցի (Մեծ Բրիտանիա) վիրուսոլոգիայի պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը (John Oxford) պարզաբանել է, որ օգտակար մանրէներից բացի, մաշկից լվացվում է բնական ճարպային քսուկը, որը հանգեցնում է չորության, գրգռվածության, էկզեմայի:
Մաշկաբան Անջալի Մախտոյի խոսքով (Anjali Mahto) վնասակար է 20 րոպեից ավելի մնալ ցնցուղի տակ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ցնցուղից անմիջապես հետո խոնավեցնող քսուկ քսել մաշկին, երբ բոլոր ծակոտիները բաց են:
Եթե բավականաչափ հաճախ եք լվանում ձեռքերը եւ կանոնավոր կերպով լվանում մարմինը գոտկատեղից ներքեւ, կարիք չկա շաբաթը երկու-երեք անգամից ավելի հաճախակի ցնցուղ ընդունել, կարծում է Օքսֆորդը: «Մենք չափից շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին գեղեցկությանը եւ հաճելի հոտին: Բայց լվացվել անհրաժեշտ է մաշկային վարակների կանխարգելման համար, ոչ թե գեղեցկության», — նշել է մասնագետը:
Լվացվելիս ակտիվորեն օճառ օգտագործել
Դա հատկապես վերաբերում է հակամանրէային օճառին եւ ցնցուղի համար գելերին: Լվացող միջոցները խախտում են բնական իմունիտետը, նպաստում են այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են ակնեն եւ էկզեման: Կեղտի հետ կանոնավոր շփումը մաշկի վրա եւ աղիներում ապրող մանրէներին սովորեցնում է օգտակար մանրէներին տարբերել հիվանդածիններից: Նման շփման բացակայության պարագայում միկրոֆլորայի պաշտպանական գործառույթը խախտվում է: Բացի այդ, հակամանրէային օճառն այնպիսի նյութեր է պարունակում, որոնց պատճառով տուժում է միկրոֆլորայի հաշվեկշիռը, ինչը հանգեցնում է ողբալի հետեւանքների: Հիվանդություն առաջացնում է ոչ թե ցեխը, այլ օգտակար մանրէների մշտական հեռացումը մաշկի մակերեւույթից:
Որոշ մաշկաբանների կարծիքով, սովորաբար, կարիք չկա լվացման դեպքում ջրից բացի որեւէ այլ բան օգտագործել: Մաշկի միակ հատվածները, որոնք լվացող միջոցների ամենօրյա օգտագործում են պահանջում, թեւատակերն են եւ աճուկային հատվածը: Մնացած մարմինը կարելի է ջրով ցողել, նույնիսկ եթե դուք մարզումից հետո քրտնել եք:
Հակամանրէային միջոցներ դեմքի մաշկի լվացման համար
Դրանք չորացնում են մաշկը, ինչն ինքնին վնասակար է, իսկ դրա մաքրումը պահպանվում է 20 րոպեից ոչ ավելի: Հերիք է մի քանի անգամ ձեռքերով դիպչել դեմքին եւ մանրէները վերադառնում են, ընդ որում` նոր, ավելի վտանգավոր կազմով:
«Մաքրումը հեռացնում է ճարպը եւ կեղտը, իսկ դուք ավելի լավ տեսք եք ունենում, բայց երբ մանրէները դարձյալ հայտնվում են դեմքին, մեծ է հավանականությունը, որ օգտակար մանրէների տեղը կզբաղեցնեն հիվանդածինները», — պարզաբանել է Աբերդինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հյու Փեննինգթոնը (Hugh Pennington): Դա կապված է դեմքի մաշկի չորության հետ, որն առաջանում է մաքրման համար հակամանրէական միջոցների կանոնավոր օգտագործման հետեւանքով: Չոր մաշկն ավելի քիչ է համապատասխանում օգտակար մանրէներին, քան խոնավեցվածը, այդ պատճառով հիվանդածին մանրէները բազմացման ավելի մեծ շանսեր են ունենում:
Չարժե լվացվելու համար ճիլոպ օգտագործել
Մաշկի մեռուկացած մասնիկները, որոնք կուտակվում են ճիլոպների վրա, լոգասենյակի խոնավ, տաք մթնոլորտում մանրէների եւ բորբոսային սնկերի բազմացման հրաշալի միջավայր են: Այդ պատճառով, ընդգծել է մաշկաբան Սեմ Բանթինգը (Sam Bunting), ճիլոպը վարակի պոտենցիալ աղբյուր է: Ճիլոպով տրորելու դեպքում վատանում է մաշկի պաշտպանական գործառույթի խախտումը:
Եթե դուք, այնուամենայնիվ, չեք կարող լողանալ առանց ճիլոպի, մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ փոխել այն: Արհեստական նյութից ճիլոպն անհրաժեշտ է փոխել ամիսը երկու անգամից ոչ ուշ: Մաքրություն պահպանելու համար կարելի է այն թրջել եւ դնել միկրոալիքային վառարանում` միջին ռեժիմով, 30–60 վայրկյանով: Կարելի է նաեւ ճիլոպը լվանալ լվացքի կամ սպասք լվանալու մեքենայում:
Ճիլոպն անհրաժեշտ է պահել ոչ թե լոգասենյակում, այլ չոր, օդափոխվող տարածքում: Ինչ վերաբերում է բնական ճիլոպին, կարելի է այն վարակազերծել հետեւյալ եղանակով. Խնամքով լվանալ օճառով, հետո երկու ժամով դնել մեկ լ ջրի մեջ, որում 4 ճաշի գդալ քացախ են լուծել եւ չորացնել պատուհանի գոգին:
Գլուխը լվանալ եւ ցողել չափազանց տաք ջրով
Վարսահարդար-ոճաբան Էնդրյու Բարթոնը (Andrew Barton) պարզաբանել է, որ գլխի մաշկին պետք է հոգ տանել ճիշտ այնպես, ինչպես մաշկին ընդհանուր առմամբ: Շամպունը պետք է քսել միայն գանգին, իսկ հետո ուղղակի լվանալ: Դա բավարար է մազերի զանգվածը լվալու եւ նրանց վնաս չհասցնելու համար: Գլուխը լվանալիս չարժե շատ ուժգնորեն մերսել գլխամաշկը, որովհետեւ դա ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը եւ մազերն արդյունքում ճարպոտ կլինեն:
Բարթոնն ընդգծել է, որ մազերն անհրաժեշտ է ցողել երկու անգամ ավելի երկար, քան շամպուն լցնել եւ այդ դեպքում չի կարելի տաք ջուր օգտագործել: Նման ջուրը նաեւ ակտիվացնում է ճարպագեղձերը եւ մազերն արագ կեղտոտվում են: Ցողելու համար անհրաժեշտ է տնային ջերմաստիճանի տաք ջուր օգտագործել:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
08.06.2016 